Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր ընդունել է Վատիկանի ԱԳ նախարար, արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտիին: Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Վատիկանի միջև հարաբերությունները և դրանք խորացնելուն առնչվող հարցեր: Քննարկվել է նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում վրացական մշակութային և քրիստոնեական հուշարձանների ճակատագիրը:
Հանդիպման ժամանակ Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել արքեպիսկոպոս Մամբերտիին Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու համար և Վրաստան այցելելու պաշտոնական հրավերք է ուղարկել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Հրավերքը փոխանցվել է Դոմինիկ Մամբերտիին: