211652_close_icon

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

views-count2454 դիտում article-date 12:13 21-08-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ ողբերգական ավտովթարի զոհ դարձած Նորին Սրբության հարազատների՝ եղբորորդու կնոջ և նրա երկու անչափահաս զավակների մահվան կապակցությամբ: «Ձեր ընտանիքի անդամների անդառնալի կորստյան կապակցությամբ անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ, կիսում Ձեր վիշտը և միանում Ձեր աղոթքին առ Աստված՝ ի լուսավորություն նրանց հոգիների»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։

Նմանատիպ նյութեր