211652_close_icon
views-count3784 դիտում article-date 13:37 11-06-2015

Հայաստանի մարզիկների ցանկն ու մրցելույթների ժամանակացույցը Բաքվի եվրոպական մարզական առաջին խաղերում

Հունիսի 12-ին Բաքվում կմեկնարկի Եվրոպայի մարզական առաջին խաղերը: Այդ միջոցառումը կազմակերպել է Պատրիկ Հիկեի գլխավորած Եվրոպայի օլիմպիական կոմիտեն, որը միավորում է աշխարհամասի 50 ազգային օլիմպիական կոմիտե: Եվրոպական խաղերի անցկացման մասին որոշումը տեղի է ունեցել 2012թ. դեկտեմբերի 8-ին` Հռոմում: Միակ թեկնածու քաղաքը եղել է Բաքուն: ԱՕԿ-ների 48 պատվիրակներից 38-ը քվեարկել է կողմ, 2-ը ձեռնպահ և 8-ը` դեմ: Խաղերի ծրագրում ընդգրկված է 23 մարզաձևի 30 մրցաձև: Մրցումները կանցկացվեն 12 մարզակառույցներում և կավարտվեն հունիսի 28-ին: Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Առաջինը մրցավայր կմեկնի (հունիսի 10-ին) մեր պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար,խաղերի բացման արարողության` Հայաստանի դրոշակակիր Հրաչյա Ռոստոմյանը: Մեր երկրի ներկայացուցիչները՝ հաշվի առնելով մրցումների ժամանակացույցը, առանձին խմբերով կմեկնեն խաղեր: Ներկայացնենք մեր մարզիկներին, մարզիչներին և նրանց մասնակցությամբ մրցումների ժամանակացույցը: [b]Թաեքվոնդո[/b] Արման Երեմյան (80 կգ): Մրցելույթը` հունիսի 18-ին Մարզիչ` Վարդան Վարդանյան: [b]Հրաձգություն[/b] Հրաչիկ Բաբայան (հրացան), Նորայր Առաքելյան (ատրճանակ): Մրցելույթները` հունիսի 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին: Գլխավոր մարզիչ` Սեյրան Նիկողոսյան: [b]Սամբո[/b] Տիգրան Կիրակոսյան (57կգ) Աշոտ Դանիելյան (90կգ) Սոսե Բալասանյան (52կգ): Մրցելույթները` հունիսի 22-ին: Գլխավոր մարզիչ` Լևոն Հայրապետյան, մարզիչներ` Էռնեստ Միրզոյան,Հովիկ Խոջոյան,Վիկտորիա Լավրենովա: [b]Ձյուդո[/b] Հովհաննես Դավթյան (60կգ) Դավիթ Նիկողոսյան (73կգ) Ժաննա Ստանկևիչ (52կգ): Մրցելույթները` հունիսի 25-ին և 26-ին: Գլխավոր մարզիչ` Տիգրան Բաբայան, մարզիչ` Դավիթ Խիթարյան: [b]Բռնցքամարտ[/b] Արտյոմ Ալեքսանյան (49կգ) Նարեկ Աբգարյան (52կգ) Արամ Ավագյան (56կգ) Սամվել Բարսեղյան (60կգ) Հովհաննես Բաչկով (64կգ) Նիկոլ Հարությունով (81կգ): Առաջին մրցելույթները` հունիսի 16-ին, 17-ին,18-ին,19-ին: Եզրափակիչները`հունիսի 25-ին և 27-ին: Գլխավոր մարզիչ` Կարեն Աղամալյան, մարզիչներ` Արման Հարությունյան, Վյաչեսլավ Հարությունով: [b]Ազատ ըմբշամարտ[/b] Գարիկ Բարսեղյան (57կգ) Դավիթ Սաֆարյան (65կգ) Մուսա Մուրթազալիև (86կգ) Լևան Բերիանիձե (125կգ) Գրիգոր Գրիգորյան (74կգ) Վոլոդյա Ֆրանգուլյան (61կգ): Մրցելույթները` հունիսի 17-ին և 18-ին: Գլխավոր մարզիչ` Արայիկ Բաղդատյան,մարզիչներ` Հովսեփ Հովսեփյան,Աբդուլլա Մոհամեդով,Արթուր Պետրոսյան: [b]Հունահռոմեական ըմբշամարտ[/b] Ռոման Ամոյան (59կգ) Կարապետ Չալյան (75կգ) Մաքսիմ Մանուկյան (85կգ) Միհրան Հարությունյան (66կգ): Մրցելույթները` հունիսի 13-ին և 14-ին: Գլխավոր մարզիչ` Սամվել Գևորգյան, մարզիչներ` Էդվարդ Սահակյան,Արթուր Պետրոսյան:

Նմանատիպ նյութեր