211652_close_icon

Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը՝ հունիսի 12-ին

views-count1204 դիտում article-date 13:08 11-06-2015
Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ծրագրով հունիսի 12-ին՝ ժամը 18:30-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը հավատարմագրված լրագրողների համար: Նույն օրը՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի կունենա նաև Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Նմանատիպ նյութեր