211652_close_icon
views-count1306 դիտում article-date 14:27 06-10-2015

Սարգիս Հովսեփյանի և Դիդիե Դեշամի մամուլի ասուլիսները՝ հոկտեմբերի 7-ին

Հոկտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, տեղի կունենան Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի, իսկ ժամը 21:00-ին, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսները: Նույն օրը՝ Երևանի ժամանակով 20:00-ին, «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում տեղի կունենան Ֆրանսիայի ազգային հավաքականի, իսկ ժամը 21:30-ին՝ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումները, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում հոկտեմբերի 8-ին՝ ժամը 22:45-ին:

Նմանատիպ նյութեր