211652_close_icon

Հայտնաբերվել է օձ

views-count3654 դիտում article-date 23:19 10-06-2015
Հունիսի 10-ին, ժամը 19.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի այգիներ փողոցի թիվ 255 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահն տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 10-ին, ժամը 10.51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բանդիվան գյուղի 14-րդ փողոցի թիվ 15 տան բակում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր