988 դիտում
15:43 19-07-2023
Վերին Լարսը ՌԴ-ի համար կյանքի ճանապարհ դառնալուց հետո անցակետի թողունակությունը բազմապատկվել է, խցանումներ ու արհեստական խոչընդոտներ չկան
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Վերին Լարսի անցակետի թողունակության մեծացման շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրված խոստումները կատարվել են։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Այս մասին խնդրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, - հիշել է Միշուստինը։ - Սոչիում մենք նրան տվել ենք համապատասխան խոստումներ, որոնք անվերապահորեն կատարվել են»։
«Հայ գործընկերները նույնպես մեզ օգնում են համակարգել աշխատանքը վրացի գործընկերների հետ, որոնց հետ մենք, մասնավորապես, պայմանավորվում ենք, թե ինչպես մեքենաները հանձնել միմյանց հսկողության»,- ասել է Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարը։
Ներկայում Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումները կատարվում են ցամաքային ճանապարհով՝ Վերին Լարսի սահմանային անցակետով։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելի վաղ նշել էր, որ Վերին Լարսի անցակետով երթևեկության գոտիների թիվը 11-ից հասել է 39-ի, իսկ բեռնատարների առավելագույն հոսքը օրական 300 տրանսպորտային միջոցից դարձել է 1400։
Հիշեցնենք, որ մինչև ուկրաինա-ռուսական պատերազմը Վերին Լարսի անցակետում պարբերաբար խցանումներ էին գոյանում, արհեստական խոչընդոտներ էին ստեղծվում, ՀՀ իշխանությունների և գործարարների բազմաթիվ ահազանգերն ու բողոքներն անպատասխան էին մնում։

Նմանատիպ նյութեր
914 դիտում
15:37 12-07-2022
Լարսում երթեւեկության 12 լրացուցիչ գոտի է բացվել, ավելացել է անցակետի թողունակությունը
Այս բաժնից
1006 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1009 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
985 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել