Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու շուրջ հանրահավաք անցկացնելու օգտին
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի անդամները 2-րդ ընթերցմամբ ընդունել են Եվրամիության կազմից երկրի դուրս գալու վերաբերյալ հանրահավաք անցկացնելու մասին որոշում, հաղորդել է BBC-ն:
Օրինագծին, որը մշակել է կառավարությունը, կողմ է քվեարկել պահպանողականներից և լեյբորիստներից 544 պատգամավոր: Դեմ են քվեարկել Շոտլանդիայի ազգային կուսակցության 53 պատգամավորներ, ովքեր ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը համարում են ողբերգություն՝ Թագավորության համար:
Օրինագիծը վերջնական հաստատման համար դեռ պետք է մի քանի փուլեր ևս անցնի: Հաջորդ փուլում այն քննարկվելու է խորհրդարանական հանձնաժողովի նիստում: