3114 դիտում
09:36 19-12-2019
Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշահում» հոդվածով. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/12/19/Trump/3168179?fbclid=IwAR1BcsgGWYAhrdEeD-rZvW9GdxVAM3MTC_WZ57B0JZ1BXVimGRqiOftMqls]Tert.am[/url]-ը գրում է. ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշահում» հոդվածով, վկայում են քվեարկության արդյունքները, գրում է BBC-ն:
Խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս դեմոկրատների, քվեարկել է Թրամփի պաշտոնանկության օգտին, հանրապետականները դեմ են քվեարկել: Պաշտոնանկության առաջին հոդվածով կողմ է քվեարկել 230 կոնգրեսական, այդ թվում՝ 1 անկախ պատգամավոր, դեմ՝ 197, այդ թվում՝ երկու դեմոկրատ: Մեկ մարդ ձեռնպահ է մնացել:
Քվեարկությունը տեղի է ունենում երկու հոդվածներով՝ լիազորությունների չարաշահում և Կոնգրեսի աշխատանքի խոչընդոտում: Եթե դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը քվեարկի Թրամփի պաշտոնանկության օգտին, գործը կանցնի Սենատ: Թրամփին իշխանությունից զրկելու համար անհրաժեշտ է սենատորների երկու երրորդի համաձայնությունը, սակայն ներկայում հանրապետականների մեծամասնությունը մտադիր չէ քվեարկել նախագահի դեմ:
Դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում Թրամփի պաշտոնանկության գործով քվեարկությունը կկայանա հունվարի 7-ին: Իսկ մինչ այդ արդարադատական հարցերով զբաղվող հանձնաժողովը հրապարակել է 658 էջանոց զեկույց, որում նախագահին մեղադրում է իր անձնական, քաղաքական շահերն ազգային անվտանգությունից, ազատ և արդար ընտրություններից վեր դասելու համար: Ըստ հանձնաժողովի՝ Թրամփը սահմանադրական և քրեական հանցանք է գործել՝ փորձելով ճնշում գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա, որպեսզի վերջինս հետաքննություն սկսի ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020թ. նախագահական ընտրություններում Թրամփի գլխավոր մրցակից Ջո Բայդենի դեմ:
ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում Ներկայացուցիչների պալատը միայն երկու անգամ է պաշտոնանկության գործընթաց սկսել՝ 1868 թվականին Էնդրյու Ջոնսոնի դեմ և 1998-ին Բիլ Քլինթոնին դեմ, սակայն Սենատն արդարացրել է երկուսին էլ: Թրամփը երկրի 45-րդ նախագահն է և մտադիր է 2020 թվականին վերընտրվել երկրորդ ժամկետով:
Նմանատիպ նյութեր
983 դիտում
11:33 10-06-2015
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու շուրջ հանրահավաք անցկացնելու օգտին
Այս բաժնից
1417 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1075 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1366 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը