Դանիայում գտնվել է Հանս Քրիստիան Անդերսենի ձեռագիրը
Դանիայի Քնութենբորգ դղյակում գտնվել է Հանս Քրիստիան Անդերսենի ձեռագիրը: 1861 թվականին գրված թուղթը հայտնաբերել է դղյակի սեփականատերը` հերթական մաքրման աշխատանքների ժամանակ:
Փորձաքննությունը հաստատել է, որ ձեռագիրն իսկապես պատկանում է մեծ հեքիաթագրին: Այժմ մնում է պարզել, թե ինչպես է այն հայտնվել դղյակում: Ձեռագիրը հեքիաթներից մեկի սեւագիրն է: Ընդ որում, ուղղումներն արել է հենց ինքը` հեղինակը:
Առաջիկայում դղյակի սեփականատերը պետք է որոշի` պահել ձեռագիրը, թե հանձնել այն թանգարանին: