Հարավային Կորեայում կորոնավիրուսի զոհ է դարձել 7 մարդ
Հարավային Կորեայում մերձարևելյան շնչառական սինդրոմի` կորոնավիրուսի բարդություններից մահացել է 7 մարդ: Վարակվածների թիվը հասել է 95-ի: Կարանտինի մեջ է 2 հազար 5 հարյուր մարդ: Փակ է 2 հազար դպրոց:
Երկրի իշխանությունները վիրուսի տարածումը կանխելու արշավ են սկսել: Հարավային Կորեա են ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետներ: