Հարավային Կորեայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 9-ի
                        Հարավային Կորեայում մերձարևելյան շնչառական համախտանիշի` կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 9-ի, վարակվածներինը` 108-ի: Շուրջ 3 հազար մարդ կարանտինի մեջ է: 
Այս իրավիճակի հետ կապված նախագահ Պակ Կըն Հյեն ստիպված չեղյալ է հայտարարել այցը Միացյալ Նահանգներ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

