Հարավային Կորեայում նավաբեկության զոհ է դարձել 10 մարդ
Հարավային Կորեայում ձկնորսական նավ է խորտակվել, ինչի հետեւանքով նվազագույնը 10 մարդ է խեղդվել, մի քանիսն էլ համարվում է անհետ կորած:
Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 3 հոգու: Թե որքան մարդ է գտնվել նավի վրա, դեռ հայտնի չէ: Նավաբեկությունը տեղի է ունեցել Չուդժաո կղզուց ոչ հեռու: Ականատեսների խոսքով՝ նավը շրջվել է ուժեղ ալիքների հետեւանքով: