Վրաստանում բացվելու է ՆԱՏՕ-ի ուսումնամարզական կենտրոն
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից ոչ հեռու տեղակայված Վազիանիի ռազմաբազայաում բացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի ուսումնամարզական կենտրոն, որտեղ կպատրաստվեն կառույցի անդամ երկրների զինվորականները և գործընկերները: Այդ մասին հայտնել է Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վախթանգ Կանապաձեն:
«Մենք շատ ակտիվորեն ենք համագործակցում այդ ուղղությամբ: Պաշտպանության գերատեսչությունում արդեն տրամադրվել է գրասենյակ, որտեղ մշակվելու են հենց այդ հարցերը: Վստահ եմ, որ դա լինելու է Վրաստանի և ՆԱՏՕ-ի լավագույն համատեղ նախագիծը»,-ասել է նա: