Վրաստանում հանդիսավոր կերպով բացվեց ՆԱՏՕ-ի ուսումնամարզական կենտրոնը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը և Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր հանդիսավոր կերպով կատարեցին ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնամարզական կենտրոնի բացումը:
NewsGeorgia-ի փոխանցմամբ՝ Միջոցառմանը ներկա են եղել նաև Վրաստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչներ և զինվորականներ:
Կենտրոնը բացվել է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանն աջակցող ծրագրի շրջանակում: Այն հաստատվել էր 2014 թվականի սեպտեմբերին Ուելսում ՆԱՏՕ-ի գահգաթնաժողովի ժամանակ: Կենտրոնումկպատրաստվեն ինչպես վրացի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականներ: