211652_close_icon
views-count4313 դիտում article-date 10:08 09-06-2015

Գյումրիում ոճրագործության զոհ դարձած ընտանիքի գործով ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ գրագրության մեջ է ՌԴ գլխավոր դատախազության հետ. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ գրագրության մեջ է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության հետ: Սակայն ողջ գրագրությունը հրահանգված է գաղտնի պահել, և այժմ հայտնի չէ, թե դրանց արդյունքում կողմերն ինչ պայմանավորվածության են հանգել: Հիշեցնենք՝ ի սկզբանե ենթադրվում էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է կարողանա հասնել նրան, որպեսզի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող, Գյումրում գտնվող ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը հանձնվի ՀՀ իրավապահներին: Հետագայում պարզվեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ռուսական կողմից քրեական գործի նյութերն էր պահանջել ընդամենը: Այս պահին, սակայն, հայտնի չէ նաև՝ արդյո՞ք Պերմյակովի դատի ժամանակ, որն, ինչպես մի քանի անգամ հայտարարել է ռուսական կողմը, տեղի է ունենալու ՌԴ դատարանում, Հայաստանի դատախազությունը կկարողանա մեղադրանք ներկայացնել, թե՞ ոչ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր