Մարոկկոյում 6 անչափահաս է խեղդվել
Մարոկկոյի Բեն-Սլիման քաղաքից ոչ հեռու` չվերահսկվող լողափում 6 անչափահաս լողորդ է խեղդվել: Դեպքը տեղի է ունեցել տեղի սպորտային ակումբներից մեկի պարապմունքի ժամանակ: Եւս 5 մարդ համարվում է անհայտ կորած, ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ:
Մարմնամարզությանը մասնակցել է 12-17 տարեկան 46 լողորդ: