Դիվանագիտական հարաբերությունների խզումից 5 տարի անց Իրանը հյուպատոս է նշանակել Մարոկկոյում
Իրանի իշխանությունները որոշել են վերականգնել Մարոկկոյի հետ դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին 5 տարի առաջ:
Մարոկկոյի «Մանամայի ձայն» ռադիոկայանը հաղորդել է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հավանության է արժանացրել Թունիսում, Հոլանդիայում և Հունաստանում Իրանի նախկին դեսպան Մուհհամեդ Թիքիի նշանակումը Մարոկկոյում Իրանի հյուպատոսի պաշտոնում:
Այս տարի Ռաբբաթն ու Թեհրանը հայտարարեցին, որ անհրաժեշտ է վերականգնել դիվանագիտական նախկին հարաբերությունները, սակայն Մարոկկոն Իրանի առաջ մեկ պայման դրեց՝ չմիջամտել երկրի ներքին գործերին: