211652_close_icon
views-count812 դիտում article-date 21:24 06-02-2014

Մարոկկոյում փախուստի ժամանակ 7 ներգաղթյալ է մահացել

Մարոկկոյի հյուսիսում գտնվող իսպանական Սեուտա կղզու ափին ավելի քան 7 ներգաղթյալ է մահացել: Այս մասին հայտնում են Մարրոկոյի իշխանությունները: Մահացածները հարավային Սահարայում տեղակայված աֆրիկյան պետության քաղաքացիներ էին: Նրանք փորձել են հատել սահմանը, երբ իրենց կանգնեցրել են մարոկկացի սահմանապահները, հայտնում է BBC-ն: Սահմանապահներից փախնելու ժամանակ մի քանիսը ջուրն են նետվել և խեղդվել: Փախուստի դիմած 300-400 միգրանտներ ձերբակալվել են Մարոկկոյի իշխանությունների կողմից: Նշենք, որ Իտալիայի ռազմածովային ուժերը հայտնել են ավելի քան 1100 փրկված ներգաղթյալների մասին, որոնք ուղևորվում էին Սիցիլիայի ափեր:

Նմանատիպ նյութեր