211652_close_icon

Չելյաբինսկում «սելֆի» անելու ժամանակ օձը կծել է ձկնորսներին

views-count2046 դիտում article-date 17:12 09-06-2015
Չելյաբինսկի Ակակուլ լճի շրջակայքից օձի խայթոցի հետեւանքով երկու ձկնորս տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկը պատմել է, որ ձկնորսության ժամանակ մատը ինչ-որ բան է «ծակել», ինչից հետո խոտերի մեջ հայտնաբերել է օձի: Որոշելով, որ այն վտանգավոր չէ, 2 ձկնորսները ցանկացել են «սելֆի» անել օձի հետ: Սակայն օձին, հավանաբար, այդ մտադրությունը «զայրացրել» է: Նա կծել է ձկնորսներին: Նրանց կյանքին ներկայում վտանգ չի սպառնում, սակայն բժիշկների խոսքով` եթե համապատասխան օգնությունն ուշանար, դեպքը ողբերգությամբ կավարտվեր:

Նմանատիպ նյութեր