211652_close_icon
views-count19867 դիտում article-date 15:50 17-07-2020

Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու ժամանակ ընկել է ժայռից

Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետեւանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ. արդեն այսօր աղջկա մոտ կա դրական դինամիկա, գիտակցությունը կայուն է։ Այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» բկ-ից։ «Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետեւանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ: Նրա մոտ առկա էր համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ։ Միացված է եղել արհեստական շնչառության սարք։ Արդեն այսօր աղջկա մոտ կա դրական դինամիկա, գիտակցությունը կայուն է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք»,- ասվում է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր