506 դիտում
18:35 08-06-2015
Ավարտվել է «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագրի հերթական փուլը
Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի համատեղ իրականացված «Բնական միջավայրը և ես» հինգ դասընթացներից բաղկացած կրթական ծրագրի հերթական շրջափուլին մասնակցել են Երևանի 6 դպրոցների 120 աշակերտներ։ Ծրագրի ավարտական դաս-առաջադրանքը անցկացվել է Երևանի կենդանաբանական այգուն կից զբոսայգում։
Բացօթյա դասին ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությույանը, հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը։
Ծրագրի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել միմյանց, ինչպես նաև աշակերտներին՝ ծրագրի լավագույն արդյունքի համար, որը գերազանցել է անգամ սպասելին։
«Բնական միջավայրը և ես» կրթական ծրագրի նպատակն է զարգացնել աշակերտների՝ բնապահպանական խնդիրներին լուծումներ գտնելու անհատական ու խմբային ունակությունները։ Մեկուկես ամսում՝ շաբաթական մեկ դասընթաց պարբերականությամբ, աշակերտները ծանոթացել են բնական ռեսուրսների, էներգիայի, քաղաքների, գյուղատնտեսության, աղբի կառավարման և վերամշակման, կենսաբազմազանության և այլ թեմաների, կատարել առաջադրանքներ, մասնակցել քննարկումների, գործնական միջոցառումների, դաշտային արշավների։
Ավարտական դասի ընթացքում ըստ դպրոցների խմբված աշակերտները նկարել են կարգախոսներով պաստառներ, այնուհետ շրջել են Կենդանաբանական այգում։
Կրթական ծրագրում ընդգրկված աշակերտներն ստացել են մասնակցության վկայականներ։
Նմանատիպ նյութեր
976 դիտում
14:04 21-03-2015
Լոզանում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը
1000 դիտում
11:36 17-10-2014
Հայ-ամերիկյան համալսարանի հետ համատեղ մայրաքաղաքի դպրոցներում կիրականացվի «Բնական միջավայրը և ես» ծրագիրը
Այս բաժնից
835 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
925 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
1207 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին