674 դիտում
15:41 08-06-2015
Աշխարհի գերտերությունների ղեկավարները կքննարկեն մարդասիրական և էկոլոգիական ոլորտի հարցեր
Այսօր «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի եզրափակիչ օրն է, որի ընթացքում աշխարհի գերտերությունների ղեկավարները կքննարկեն մարդասիրական և էկոլոգիական ոլորտի հարցերը:
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, չնայած հանդիպմանը Ռուսաստանի չի մասնակցում, ռուսաստանյան թեման շոշափվում է գրեթե բոլոր ելույթներում:
Ահաբեկչությանը հակազդեցությունը, առողջապահության զարգացումը, կլիմայի փրկությունը, կանանց դերը աշխարհում և գլոբալ զարգացման քաղաքականությունը` ահա այն թեմաները, որոնք լինելու են Էլմաուում ընթացող բանակցությունների օրակարգում:
Այսօր ընթացող բանակցություններին մասնակցելու համար ժամանել են հատուկ հրավիրված հյուրեր` Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը, Սենեգալի նախագահ Մակի Սալը, Եթովպիայի վարչապետ Հայլեմարիամ Դեսալենը, Թունիսի նախագահ Բեջի Կաիդ Էս-Սեբսին, Նիգերիայի նախագահ Մոհամադ Բուխարին, ինչպես նաև Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադին, ում հետ պլանավորված է ԱՄՆ նախագահ Օբամայի հանդիպումը:
Նմանատիպ նյութեր
2932 դիտում
10:08 10-04-2015
Կգա՞ արդյոք Պուտինը, կամ մյուս գերտերությունների ղեկավարները, պարզ կդառնա արդեն մի քանի օրից. Ժողովուրդ
1219 դիտում
19:09 26-11-2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցեր
23714 դիտում
20:12 05-02-2018
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները երկրպագուների հետ կքննարկեն Մոուրինյոյի խոսքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1246 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1081 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1051 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք