211652_close_icon
views-count1225 դիտում article-date 19:09 26-11-2024

ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցեր

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կազմակերպության անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստում կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը նոյեմբերի 27-28-ը պետական ​​այցով կգտնվի Ղազախստանում և կմասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ հերթական նստաշրջանին։

«Այդ հանդիպմանը, որին մասնակցում են միայն առաջնորդները, կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրներն ու վերջին շրջանում ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները»,-  ասել է Ուշակովը։
 

Նմանատիպ նյութեր