211652_close_icon
views-count2078 դիտում article-date 14:15 08-06-2015

Նոր տվյալներ Գեղարքունիքի մարզում արձանագրված թունավորման դեպքի վերաբերյալ

ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում արձանագրված սննդային թունավորման հետևանքով նոր հիվանդներ չեն հայտնաբերվել։ 55 տուժածից 51-ը Վահան գյուղից են, 4-ը` Ճամբարակից: Նրանցից 33-ը հոսպիտալացվել էին Ճամբարակի առողջության կենտրոնում։ Այսօր ժամը 10:00-ի դրությամբ այնտեղ բուժումը շարունակում է 5 հիվանդ, որից 2-ը՝ 0-18 տարեկան: Ամբուլատոր պայմաններում բուժում է ստացել 22 տուժած: Նոր հիվանդներ հայտնաբերելու նպատակով բակային համայցերը շարունակվում են: Հիվանդների վիճակը ներկայումս բավարար է՝ առողջացման միտումով: Հիվանդներից վերցված կենսաբանական, ինչպես նաև օջախներից վերցված թթի և դրա մնացորդների նմուշներում հայտնաբերվել է «Salmonella typhimurium», որն էլ հաստատում է թթի միջոցով աղիքային վարակի տարածումը: Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:

Նմանատիպ նյութեր