Նավթի համաշխարհային գները իջել են
Նավթի համաշխարհային գները կրկին նվազում են: Այդ են վկայում առևտրի բորսաների տվյալները:
Այսպես, այսօր առավոտյան Brent նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում նվազել է 0.79%-ով և կազմել $62,81՝ 1 բարելի դիմաց:
WTI-ի հուլիսյան ֆյուչերսներինը Նյու Յորքի NYMEX բորսայում՝ 0,86%-ով՝ մինչև $58,62՝ 1 բարելի դիմաց: