Աշխարհի ամենաբարձր վերելակը. ֆոտոշարք, տեսանյութ
Բայլոնգ անվանումով այս վերելակն աշխարհում ամենաերկարն է: Այն կառուցվել է Չինաստանի Խունան շրջանում և այցելուներին բարձրացնում է ավելի քան 360 մետր: Վերելակի կառուցումը տևել է 3 տարի՝ 1999-2002 թվականներին: Ծախսվել է ավելի քան 18 միլիոն դոլար:
Վերելակի կառուցմանը սկզբում դեմ են եղել բնապահպանները, քանի որ այդ վայրը բնապահպանական գոտում է և գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո, բայց կոնֆլիկտը հաջողվել է հարթել:
Բայլոնգ վերելակը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: