211652_close_icon
views-count71528 դիտում article-date 14:00 21-03-2015

Արտակարգ և ողբերգական դեպք Երևանում. Բաշինջաղյան փողոցի բարձրահարկ շենքի վերելակը 11-րդ հարկից պոկվել է և ընկել է հորը. կա զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի վերելակը 11-րդ հարկում դեռևս անհայտ պայմաններում պոկվել և ընկել է հորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վերելակի մեջ եղել է 1 հոգի, ով մահացել է: Շենքի մոտ հավաքվածները ֆոտոլրագողին ասում էին, որ մահացածը կին է: Օպերատիվորեն նշված 14 հարկանի շենք են ժամանել հրշեջ-փրկարարները և 1-03 շտապ օգնության բրիգադը: Տեղում է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու հրշեջները պարզել են, որ մահացածը 35-ամյա Արփինե Շահբազյանն էր, ով ըստ տեղեկությունների՝ Արաբկիր վարչական շրջանի բնակիչ էր և վերելակն էր մտել 11-րդ հարկում: Փորձագետները պարզում են, թե որ հարկում է վերելակը խոտանվել և ընկել հորը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի մասին տեղեկացվել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում հանձնարարականով վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը և քաղաքապետարանի մի քանի պատասխանատուներ արդեն ժամանել են դեպքի վայր: Այս պահին ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի աշխատակիցները՝ ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությամբ: Առաջին պահից տեղում է նաև «Աջափնյակի վերելակ» ընկերության տնօրեն Վարդան Զաքարյանը: Տեղում փրկարարների աշխատանքը ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր