3952 դիտում
10:11 08-06-2015
«Բարսելոնա»-«Յուվենտուս« հանդիպման զարմանալի վիճակագրությունը
Չեմպիոնների լիգայի 2014/2015 մրցաշրջանի հաղթող դարձավ «Բարսելոնան», որը 3:1 հաշվով եզրափակիչ խաղում [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/07/55579/]հաղթեց [/url]«Յուվենտուսին»: Դեռ շատ կխոսվի այս խաղի եւ մրցաշարի բոլոր արդյունքների մասին, իսկ առայժմ ներկայացնում ենք մի շարք վիճակագրական փաստեր` կապված եզրափակիչ հանդիպման արդյունքների հետ:
«Բարսելոնան» դարձավ առաջին եվրոպական թիմը, որը երկրորդ անգամ է տրեբլ անում (մեկ մրցաշրջանում հաղթում է ազգային առաջնությունում, Գավաթում եւ Չեմպիոնների լիգայում): Մեկական անգամ դա հաջողվել է «Սելթիկին»` 1967, «Այաքսին»` 1972, ՊՍՎ-ին` 1988, «Մանչեսթեր Յունայթեդին»` 1999, «Ինտերին»` 2010 եւ «Բավարիային»` 2013 թվականին:
ՉԼ-ի նվաճած գավաթներով` 5, «Բարսելոնան» հավասարվեց «Բավարիային» եւ «Լիվերպուլին»:
ՉԼ-ի փլեյ-օֆ փուլում «Բարսելոնան» հաղթել է թոփ-5 երկրներից չեմպիոններից չորսին` Անգլիայի չեմպիոնին («Մանչեսթեր Սիթի»` 1/8), Ֆրանսիայի (ՊՍԺ` 1/4), Գերմանիայի («Բավարիա»` 1/2) եւ Իտալիայի («Յուվենտուս», եզրափակիչ): Նախկինում նման բան հաջողվել էր միայն «Ինտերին»` 1964թ.:
Չավին «Բարսելոնայի» կազմում 25-րդ տիտղոսը նվաճեց` ավելի շատ, քան իսպանացի մեկ այլ ֆուտբոլիստ:
Ինյեստան, Չավին եւ Մեսին «Բարսելոնայի» կազմում 4-րդ անգամ նվաճեցին Չեմպիոնների լիգան: Ժերար Պիկեն նույնպես 4 անգամ է նվաճել, բայց դրանցից առաջինը` «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Իվան Ռակիտիչը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը երկու տարում նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթն ու Չեմպիոնների լիգան` երկու տարբեր թիմերի կազմում:
Անդրես Ինյեստան դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլային փոխանցումներ է կատարել Չեմպիոնների լիգայի երեք եզրափակիչ խաղում:
«Բարսելոնան» հաշիվը բացեց 16 փոխանցումներից հետո:
Տոմաս Վերմալենը «Բարսելոնայի» կազմում մեկ խաղ է անցկացրել, սակայն նույնիսկ այդ պարագայում երեք տիտղոս է նվաճել:
«Բարսելոնան» առաջին թիմն է, որի երկու խաղացող Չեմպիոնների լիգայի նույն մրցաշրջանում խփել են 10 եւ ավելի գոլ: Դա Մեսին է եւ Նեյմարը` 10-ական գոլ:
Նեյմարը գոլի հեղինակ դարձավ բոլոր քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ խաղերում: Դա Ժոզե Ագուաշի ռեկորդի կրկնությունն է («Բենֆիկա», 1961):
Շարունակվում Խոսեպ Գվարդիոլայի զարմանահրաշ սերիան. Չեմպիոնների լիգայում կամ նրա թիմն է հաղթում, կամ փլեյ-օֆում նրա թիմին հաղթած ակումբը: Այդպես է եղել «Ինտերի» դեպքում` 2010-ին, «Չելսիի»` 2012, «Ռեալի»` 2014 եւ «Բարսելոնայի»` 2015:
«Յուվենտուսը» 6-րդ անգամ պարտվեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում. ավելի շատ, քան մեկ այլ ակումբ:
Էվրան դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը պարտվել է Չեմպիոնների լիգայի չորս եզրափակիչում (2004, 2009, 2011, 2015):
Ալվարո Մորատան դարձավ առաջին իսպանացին, որը գոլ խփեց երկու կիսաեզրափակիչ, ինչպես նաեւ` եզրափակիչ խաղում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2350 դիտում
22:15 23-12-2015
«Արսենալի» զարմանալի վիճակագրությունը. լուսանկար
14723 դիտում
20:58 20-10-2017
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» զարմանալի վիճակագրությունը
2383 դիտում
20:58 21-10-2019
Կարեն Նալբանդյանը` «Յուվենտուս»- «Լոկոմոտիվ» հանդիպման մրցավարների տեսուչ
Այս բաժնից
2344 դիտում
23:21 21-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է եզրափակիչ գոտեմարտերին
2113 դիտում
21:55 21-11-2024
55 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը
1984 դիտում
20:41 21-11-2024
Հրայր Ալիխանյանն ու Արման Ավագյանը` բրոնզե մեդալակիր. Բանակայինների ԱԱ