Երկիրը 2 շաբաթով կկորցնի կապը Մարսի հետ
NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը հայտարարել է մարսագնացների՝ «քնի ռեժիմի» անցնելու մասին: Սարքավորումների աշխատանքի ժամանակավոր դադարը կապված է այն հանգամանքի հետ, որ Երկիրը եւ Մարսը հայտնվել են նույն «գծի» վրա, իսկ նրանց միջեւ Արեգակն է:
Երկրից Մարս եւ հակառակն ուղարկվող ազդանշաններն անցնելու են լուսատուի կողքով, ինչը դժվար կդարձնի մարսագնացների հանդեպ հսկողությունը:
Այդ ընթացքում մարսագնացներն, այնուամենայնիվ, կկարողանան որոշակի գործողություններ իրականացնել, մասնավորապես տեղաշարժվել:
Նշենք, որ Մարսը եւ Երկիրը Արեւի հակառակ կողմերում են հայտնվում 26 ամիսը մեկ: