211652_close_icon
views-count10120 դիտում article-date 16:35 07-06-2015

Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել BMW մակնիշի ավտոմեքենայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 7-ին, 12:40-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտիրոսյան փողոցի թիվ 9 շենքի մոտ ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՏԿԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատը` 2 մարտական հաշվարկով, և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Պարզվել է, որ հրդեհ էր բռնկվել 30-ամյա Մերուժան Սամսոնյանի կողմից շահագործվող BMW մակնիշի 34 DT 430 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում: Օպերատիվորեն ժամանած հրշեջ փրկարարները մարել են հրդեհը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր