211652_close_icon
views-count16652 դիտում article-date 11:42 10-03-2015

Արտակարգ դեպք Երևանում. նախկին «Կինո Կոմիտասի» մոտ հրդեհ է բռնկվել Audi մակնիշի ավտոմեքենայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում՝ նախկին «Կինո Կոմիտաս»-ի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջները՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր մարել են կայանված վիճակում գտնվող Audi մակնիշի 19 ՍԼ 535 համարանիշի ավտոմեքենայի շարժիչում առաջացած կրակը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ կժամանեին հրշեջները, կրակի տարածումը կանխել են հարևանությամբ գտնվող շինանյութի խանութի աշխատակիցները: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չկան: Թե ինչն է եղել կրակի պատճառը, պարզ կլինի փորձաքննության պատասխանները ստանալուց հետո: Տեղում ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ տվյալները: Օպերատիվորեն ժամանել էր նաև 1-03 շտապ օգնության բրիգադը, սակայն բարեբախտաբար նրանց միջամտության կարիքը չեղավ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր