Հերթական ահաբեկչությունը՝ Իրաքում. կան զոհեր
Իրաքի Բալադ-Րուզ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել է առնվազն 5 մարդ, եւս 10-ը տուժել է:
Իսկ Associated press-ը, հղում անելով տեղի բժիշկներին, գրում է 13 զոհի մասին:
Իրաքի ոստիկանության տվյալներով՝ մահապարտը պայթուցիկով լի ավտոմեքենա է պայթեցրել: Իրաքում գործող խմբավորումներից որեւէ մեկը դեռեւս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: