Պայթյուն՝ Իրաքում․ կան զոհեր և վիրավորներ
Իրաքի Բաբիլ գավառում պայթյուն է գրանցվել, որի հետևանքով 5 իրաքցի զինծառայող է մահացել, ավելի քան 7֊ը վիրավոր են։ Ինքնաշեն սարքը տեղադրված է եղել մայրուղու վրա, որը որոտացել բանակային շարասյան անցնելու ժամանակ, հայտնում է «Աս Սումարիա» հեռուստաալիքը։
Ըստ հաղորդված տվյալների, պայթյունից մի քանի զրահապատ մեքենա է վնասվել։
Դեպքի վայր ռազմական բժիշկների բրիգադ է ժամանել, որը տուճածներին տեղափոխել է մոտա հիվանդանոց։
Իրաքի բանակի ստորաբաժանումը շրջափակել է դեպքի վայրը, ահաբեկիչների որոնման աշխատանքներ է տարվում։