Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և Բակուբա քաղաքում ահաբեկչություններն ավելի քան 52 մարդու կյանք են խլել, հայտնում է Reuters-ը:
Նշենք, որ ավելի վաղ` Բակուբայի մոտակայքում գտնվող Բուրհուզ քաղաքում, մահապարտ ահաբեկիչը հուղարկավորության ժամանակ ինքնիրեն պայթեցրել էր, որի հետևանքով 15 զոհ էր գրանցվել: Բուրհուզում հիմնականում սունիներ են բնակվում:
Իրաքում ահաբեկչությունների աճը վերջին տարիներին սերտորեն կապված է իսլամական երկու խոշորագույն համայնքների՝ սունիների և շիաների միջև հակամարտության հետ: