«Գոձիլան» Ճապոնիայի քաղաքացիություն է ստացել
Շատ ֆիլմերից, գրքերից եւ խաղերից հայտնի «Գոձիլա» դինոզավրը անսպասելիորեն «արտոնություններ» է ստացել: Այսուհետեւ նա Ճապոնիայի քաղաքացի է: Մինչ այդ էլ «տուրիզմի դեսպան» կոչմանն է արժանացել:
Հատուկ արարողության ժամանակ «հրեշը» Ճապոնիայի իշխանությունների կողմից ստացել է իր քաղաքացիության համապատասխան հավաստագիրը:
Ըստ փաստաթղթի` նրա ծննդյան օրն է 1954 թվականի ապրիլի 9-ը: Այդ ժամանակ էկրաններ է բարձրացել «Գոձիլայի» մասնակցությամբ առաջին ֆիլմը:
Հիշեցնենք, որ արդեն 50 տարի «Գոձիլան» դարձել է Ճապոնիայի խորհրդանիշը: