Մայրերի եւ հայրերի դաստիարակության տարբերությունը. լուսանկարներ
Հայտնի է, որ հայրերն ու մայրերը երեխայի դաստիարակության հարցում շատ հաճախ տարակարծիք են լինում և տարբեր դիրքորոշումներ են ունենում: Մեզանից յուրաքանչյուրը դա կհաստատի, եթե մտովի տեղափոխվի մանկություն: Եվ դա չի նշանակում, որ ծնողներից մեկը մյուսից ավելի պակաս, կամ ավելի շատ է սիրել երեխային: Ծնողներն իրենց երեխային շատ են սիրում, բայց տարբեր կերպով է դրսևորվում նրանց սերը: