211652_close_icon
views-count1303 դիտում article-date 16:28 18-05-2014

Թանգարանները հանդիսանում են մատաղ սերնդի դաստիարակության, սեփական հայրենիքը ճանաչելու լավագույն ձեւերից մեկը. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին մասնակցել է Թանգարանների միջազգային օրվան նվիրված Շուշիի կերպարվեստի թանգարանում Արցախի նկարիչների «Գովք հայրենիքի» ցուցահանդեսի բացման արարողությանը: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե նախագահը նշել է, որ թանգարանները հանդիսանում են ազգային արժեքների պահպանման, մատաղ սերնդի դաստիարակության, սեփական հայրենիքը ճանաչելու, համամարդկային ժառանգությանը ծանոթանալու կարեւորագույն օղակներից, ինչպես նաեւ երկիրը աշխարհին ճանաչելի դարձնելու լավագույն ձեւերից մեկը՝ հավելելով, որ իշխանություններն այսուհետ էլ կանեն հնարավոր ամեն ինչ այս ոլորտում նոր ձեռքբերումներ գրանցելու համար:

Նմանատիպ նյութեր