211652_close_icon
views-count1004 դիտում article-date 10:05 06-06-2015

Ղրիմի հարցով մինսկյան համաձայնությունների իրագործման հնարավորությունն ավելի է նվազում. Դմիտրի Պեսկով

Ուկրաինայի աևելքում իրավիճակի սրացումից հետո Մինսկում ձեռք բերված համաձայնությունների իրագործումն ավելի ու ավելի անհեռանկարային է դառնում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Սակայն այնպիսի սրացումներ, ինչպիսիք են սկզբում՝ կրակի դադարեցման ռեժիմի խախտումը, իսկ հետո՝ դրա մասշտաբային խախտումը, իհարկե մինսկյան համաձայնությունների իրագործման հավանականության նվազեցման է բերում, իսկ անհանգստությունը գնալով ավելի ու ավելի է մեծանում»,-ընդգծել է նա:

Նմանատիպ նյութեր