211652_close_icon
views-count286964 դիտում article-date 02:57 06-06-2015

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Volkswagen Touareg-ը բախվել է հաստաբուն ծառին և վերածվել մոխրակույտի. վարորդն ու բոլոր ուղևորները ամբողջովին այրվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Գետավան գյուղի խաչմերուկում, Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մոխրակույտի: Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վթարի հետևանքով վարորդն ու 6 ուղևորները տեղում մահացել են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դիերն ամբողջովին մոխրացած են: Այս պահին դեպքի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Ստեփանավանի և Տաշիրի բաժինների օպերատիվ խմբերը՝ Լոռու մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի և Տաշիրի ոստիկանապետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Ստեփանավանի և Տաշիրի քննչական բաժինների քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի և Ստեփանավանի քննչական բաժնի պետ Արամ Ավագյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության փորձաքրեագետները: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի և 5-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ մահացածներն են՝ Տաշիր քաղաքի բնակիչ, 21-ամյա Վանիկ Ստեփանի Մարդոյանը, Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, սակայն փաստացի Տաշիր քաղաքում բնակվող, 22-ամյա Կարեն Խաչիկի Խաչատրյանը, Տաշիր քաղաքի բնակիչ, 24-ամյա Գևորգ Արթուրի Պողոսյանը, Տաշիր քաղաքի բնակիչ, 22-ամյա Արման Հրաչյայի Տոնոյանը, Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 22-ամյա Գասպար Սեդրակի Ղուկեյանը, Տաշիր քաղաքի բնակիչ, 24-ամյա Վահագ Վախթանգի Ալբերտյանը և Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ, 22-ամյա Արթուր Հարությունի Բալյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայր է ժամանել նաև Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը: Դեպքի վայրից վերամբարձ կռունկով ավտոմեքենան տեղափոխեցին Ստեփանավանի դիահերձարան, որպեսզի բժիշկներն ու մասնագետները զգուշությամբ կարողանան մահացած 5 երիտասարդների մոխրացած դիերը դուրս բերեն մեքենայից: Փաստի առթիվ մարզի քննչական վարչության պետի կարգադրությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածները վանք գնալիս են եղել: [color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]Դեպքի մանրամասները կարող եք դիտել վաղը՝ հունիսի 7-ին, «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում: [/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր