FIFA-ն 2010թ-ին Իռլանդիային 5 մլն դոլար է վճարել՝ լռության համար
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան խոստովանել է, որ 2010թ-ին վճարել է Իռլանդիային 5 մլն դոլար՝ Ֆրանսիային այդ երկրի հավաքականի պարտվելուց հետո: Դա արվել է, որպեսզի իռլանդացիները չպահանջեն դատաքննություն, քանի որ խաղի ընթացքում մրցավարը հաշվել էր ֆրանսիացիների գոլը՝ չնայած, որ հարձակվող Տիերի Անրին ձեռքերով էր խաղացել:
FIFA-ում պարզաբանել են, որ այդ փողերը հատկացվել են Իռլանդիայում նոր մարզադաշտ կառուցելուն՝ հատուկ ընդգծելով, որ դրա համար միջոցներ է հատկացրել նաև UEFA-ն: Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի խոսքով, այդ համաձայնությունը ձեռք է բերվել Զեպ Բլատերի հետ: