211652_close_icon
views-count2310 դիտում article-date 10:56 05-06-2015

Գոհարիկ Ենոքյանը հայտարարել է, որ Կարո Կարապետյանին վերադարձվել են նրա գումարները. Ժողովուրդ

«Երեկ հայտնի դարձավ որ Աժ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհարիկ Ենոքյանն արդարացվել է, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ինչպես հայտնի է՝ Ենոքյանը մեղադրվում էր մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավորի՝ Կարո Կարապետյանի մահափորձի կազմակերպմանը հանցակից լինելու մեջ: Այս գործի առանցքը Կարապետյանի գումարներն են (մոտ 8 մլն ԱՄՆ դոլար), որոնք նա տվել է Ենոքյանի ազգականներին: Գոհարիկ Ենոքյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Կարո Կարապետյանին վերադարձվել են նրա գումարները: «Ում տվել է, նրանից էլ պիտի ստանա, նա արդեն ստացել է, պրոստը... չգիտեմ, առաջին օրվանից տեղյակ չեմ այդ թեմայից և չեմ էլ ուզում այդ թեմայից խոսել»,- ասել է Ենոքյանը: Մյուս կողմից էլ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակառակ հայտարարությունն է արել: «Ես գումար չեմ ստացել, բայց ստանալու եմ, քանի որ դա այն գումարը չէ, որ ինձանից վերցնեն ու չտան: Անպայման ստանալու եմ, բա թողեմ ուտե՞ն: Իմ հալալ քրտինքն ա, չեն կարա ուտեն: Աստված ա պատժելու»,- ասել է Կարապետյանը»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր