3987 դիտում
10:25 06-05-2015
Աժ նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի ձերբակալության արմատները ձգվում են մինչև 2011 թվականը. Ժողովուրդ
«Աժ նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի՝ մեծ աղմուկ բարձրացրած ձերբակալության արմատները ձգվում են մինչև 2011 թվականը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ մոտ 4 տարի առաջ Աժ արդեն նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը 5-6 մլն դոլար գումար է տվել Գոհարիկ Ենոքյանի խնամուն և փեսային՝ Խաժակ և Արտակ Բադալյաններին, որպեսզի նրանք ներդնեն Ենոքյանին պատկանող, բայց նրա եղբորորդու՝ Արայիկ Ենոքյանի կողմից «աշխատեցվող» տարադրամի փոխանակման կետում վերադարձնելու պայմանով: Սակայն մինչ օրս այդ գումարը հետ չեն տվել Կարապետյանին, ինչից առաջացել է վիճաբանություն թվարկվածների միջև: Գոհարիկ Ենոքյանի եղբորորդին կալանավորվել է խարդախության մեղադրանքով և այլն:
Բայց ՀՀ ոստիկանության քննչական վարչության նախկին պետ, ՀՀ փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը այս գործին ընթացք չի տվել: Եվ միայն վերջերս, երբ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մի շարք գործեր, որոնք նախկինում կարճվել են կամ կասեցվել, հրահանգեց ուղարկել հատուկ քննչական ծառայություն՝օբյեկտիվ քննության, պատգամավոր Ենոքյանի փեսան ու խնամին ցուցմունքներ տվեցին Ենոքյանի դեմ՝ հայտնելով որ նա մտադրություն է ունեցել կազմակերպել Կարո Կարապետյանի սպանությունը, որպեսզի գումարի հարցը փակվի: Նշվում է, որ նույնիսկ 3 ձայնագրություն կա այդ մասին: Իսկ Ենոքյանի փաստաբանը շարունակում է պնդել, որ գործը շինծու է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2335 դիտում
10:27 12-05-2015
Գոհարիկ Ենոքյանի գործով ՀՔԾ-ում շարունակվող նախաքննության ընթացքը գլխիվայր շուռ է եկել. Ժողովուրդ
Այս բաժնից
2317 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2110 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1570 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»