211652_close_icon
views-count878 դիտում article-date 23:31 04-06-2015

Դեսպան Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսին

Հունիսի 3-ին Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը (նստավայրը` Բրյուսել) իր հավատարմագրերը հանձնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին: Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ դեսպան Մարգարյանի առանձնազրույցը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի հետ, ով, շնորհավորելով դեսպանին հավատարմագրման կապակցությամբ, հույս հայտնեց, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ծավալման և ամրապնդման գործում: Դեսպան Մարգարյանը, նշելով Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարձր մակարդակի երկխոսության առկայության փաստը, շնորհակալություն հայտնեց Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ: Զրուցակցի խնդրանքով` Թաթուլ Մարգարյանը ներկայացրեց նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքը` հաշվի առնելով, որ Լյուքսեմբուրգը շուտով կստանձնի ԵՄ նախագահությունը: Կողմերը քննարկեցին նաև հայ-լյուքսեմբուրգյան գործարար կապերի զարգացման հնարավորություններին, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր