874 դիտում
19:22 04-06-2015
ԼՂՀ 2014 թ. բյուջեի կատարողականի քննարկում` հանձնաժողովներում
Հունիսի 3-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի եւ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին համապատասխան հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը եւ Ռուսլան Իսրայելյանը:
Նիստի օրակարգում ԼՂՀ գյուղատնտեսության, քաղաքաշինության, արտադրական ենթակառուցվածքների նախարարությունների, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ԿԱ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության, ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության, հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, Արցախի ներդրումային հիմնադրամի, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկումներն էին։
Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետի տեղակալ Արմեն Ավագյանի տեղեկացմամբ ոլորտի բյուջետային ծախսերին ուղղված ընդհանուր պլանավորված գումարը կազմել է 550 մլն դրամ, փաստացի կատարողականը` 515 մլն 917 հազ. դրամ:
Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Վիրաբյանի հաղորդմամբ հանձնաժողովի տարեկան հաստատված պլանը կազմել է շուրջ 106 մլն դրամ, իսկ տարեկան ճշտված պլանով՝ 125.5 մլն դրամ:
ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանի ներկայացրած տվյալներով՝ 2014 թվականի նախատեսված ծախսերը կազմել են 303 մլն դրամ, որի փաստացի կատարողականը կազմել է 83 %-ը:
Ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանի ներկայացմամբ պետական բյուջեից հատկացվել է 2 մլրդ 500 հազար ՀՀ դրամ:
Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահ Աշոտ Բախշիյանի հաղորդմամբ ֆինանսավորումն իրականացվել է երեք ուղղություններով. «Աջակցություն գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին» ծրագրի գումարը կազմել է 820.0 մլն դրամ, «Սերմերի, պարարտանյութերի, դիզվառելիքի սուբսիդավորում» ծրագրին հատկացվել է 350 մլն դրամ, «Ենթաշրջանային ծրագրերի իրականացում» ծրագիրը նախատեսված 85.9 մլն դրամի փոխարեն ֆինանսավորվել է 72. 4%-ով: Կատարողականը կազմել է 100%:
Այնուհետեւ զեկուցողները լրացուցիչ պարզաբանումներ են տվել առանձին ոլորտների հետ կապված պատգամավորների բարձրացրած հարցերին:
Նմանատիպ նյութեր
2028 դիտում
23:21 30-05-2014
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջեի կատարողականի քննարկումները
1693 դիտում
12:45 31-05-2022
ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1222 դիտում
16:33 03-12-2015
ԼՂՀ ԱԺ հանձնաժողովներում 2016թ. պետական բյուջեի քննարկումներ են անցկացվել
Այս բաժնից
1285 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
1042 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1030 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները