211652_close_icon
views-count2087 դիտում article-date 16:00 04-06-2015

«Երեւան Ջուր»-ը զգուշացնում է. «Տանդեմ Պեյմինթս»-ով վճարումներ չկատարել

Երեւան Ջուր ՓԲԸ-ն տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ դադարեցվել է Տանդեմ Պեյմինթս ՍՊԸ-ի հետ պայմանագրի գործողությունը՝ վերջինիս տերմինալների միջոցով Երեւան Ջուր ՓԲԸ-ի ծառայությունների դիմաց վարձավճարների ընդունման վերաբերյալ: Պատճառը՝ Տանդեմ Պեյմինթս ՍՊԸ-ի կողմից պայմանագրի խախտումն է, ինչի հետեւանքով Երեւան Ջրի հանդեպ կուտակվել է զգալի դրամական պարտավորություն: Երեւան Ջուրը դիմում է իր բաժանորդներին այսուհետ խուսափել «Տանդեմ Պայմինթս»-ի տերմինալներով վճարումներից, միաժամանակ տեղեկացնելով, որ արդեն իսկ կատարած վճարումները մնում են ուժի մեջ:

Նմանատիպ նյութեր