211652_close_icon
views-count3611 դիտում article-date 10:30 18-07-2020

Տանդեմ. Ինչն է կապում Գևորգ Ներսիսյանին նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Բնապահպանության տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Գևորգ Ներսիսյանին շատ հաճախ կարելի է տեսնել բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ զբոսնելիս քաղաքի կենտրոնում։ Թե ինչն է կապում Ներսիսյանին նախկին նախարարի հետ, դժվար է ասել, սակայն նրանք ամեն դեպքում մեկ ընդհանրություն ունեն՝ երկուսն էլ նախկին կոռումպացված իշխանության կադր են։ Ներսիսյանը նախկինում աշխատում էր հարկայինում և ներսի աշխատողների շրջանում ձեռք էր բերել «բարձր կարգի հարկային շնաձկան» համբավ։ Ճիշտ է, Արամայիս Գրիգորյանը այլևս նախարար չէ, բայց տարօրինակ է, որ նրա ընկերը նոր Հայաստանում դեռ պաշտոն է զբաղեցնում»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր