Կանանց նկատմամբ բռնության դեմ բազմահազարանոց ցույց` Արգենտինայում
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կանանց նկատմամբ բռնության դեմ բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել: Բողոքի ակցիայի պատճառ են հանդիսացել մի շարք կանանց դաժան սպանությունները, այդ թվում` մանկապարտեղի դաստիարակինը, որին ամուսինը սպանել է սաների աչքի առաջ:
Բողոքի ցույցը սատարել են եկեղեցու, արհմիությունների ներկայացուցիչներ և քաղաքական կուսակցություններ: Նման ցույցեր անցկացվել են նաև Չիլիում և Ուրուգվայում: