Իրանի հոգևոր առաջնորդը կրկին մեղադրել է ԱՄՆ-ին ծայրահեղական խմբավորումներին հանդուրժելու մեջ
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին մեղադրել է ԱՄՆ-ի իշխանություններին Սիրիայում և Իրաքում գործող ծայրահեղական սուննի խմբավորումների գործողությունների նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերելու մեջ, գրում են իրանական լրատվամիջոցները:
«Միացյալ Նահանգները ոչ միայն համբերատարությամբ են վերաբերվում Սիրիայում և Իրաքում ծայրահեղական խմբավորումներին, այլ գաղտնի կերպով օգնում են նրանց»,-հայտարարել է Խամենեին, նաև հավելել, որ ԱՄՆ-ն խռովություն է հրահրում մուսուլմանական աշխարհում:
Անդրադառնալով Պաղեստինի հակամարտությանը՝ Խամենեին ասել է, որ Իրանը շարունակելու է աջակցել պաղեստինցիներին և այդ հարցը միշտ լինելու է Իսլամական պետության օրակարգում: