Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը դեմ է ԱՄՆ-ի հետ ցանկացած երկխոսությանը
ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցային գործընթաց արգելված է բազմաթիվ մինուսների և գոնե մեկ պլյուսի բացակայության պատճառով: Այդ մասին Թեհրանում Իրանի Իսլամական Հեղափոխության կորպուսի հրամանատարների հետ հանդիպմանը ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին:
Նրա խոսքով՝ ամերիկյան իշխանությունների հետ բանակցությունները միշտ կորուստներով են ավարտվում:
Խամենեին նշել է, որ կա պատճառ, որի հետ կապված Իրանը դեմ է այդ երկրի հետ բանացկություններ վարելուն, քանի որ դա կնշանակի միջամտություն՝ երկրի ներքին գործերին և որպես օրինակ, բերել է իրանական միջուկային հարցով բանակցությունները, որոնց ընթացքում ամերիկյան կողմը փորձել է ազդել իրանցի բանագնացների վրա: